Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ավելի կարևոր է մե՛ր երկրում հանդիսատեսին գոհացնելը». Արմեն Ամիրյանը՝ պարարվեստի գործիչներին

23:10, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
«Ավելի կարևոր է մե՛ր երկրում հանդիսատեսին գոհացնելը». Արմեն Ամիրյանը՝ պարարվեստի գործիչներին

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հյուրընկալել էր Հայաստանի պարարվեստի գործիչներին, որոնք տարիներ շարունակ «իրենց ուսերին են տարել այս արվեստը», և որոնք այսօր բարձրաձայնեցին, որ առաջին անգամ են նման լուրջ ուշադրության արժանանում, և որ այս հանդիպմանը երկար են սպասել։

Լսելով արտասահմանյան հյուրախաղերի մասին, նախարարն ասել է. «Մեզ համար, իհարկե, կարևոր է, որ մեր պարախմբերն արտասահմանում հաջող ելույթներ ունենան, բայց շատ ավելի կարևոր է ներսո՛ւմ հաջողությունը. պետք է առաջին հերթին գոհացնել մոտ երեք միլիոնանոց հայաստանյան մեր հանդիսատեսին. դա եթե ստացվի, դրսի հաջողությունն ինքնին կստացվի»։

Նախարարը շեշտել է, որ պարարվեստի՝ Երևանում կուտակված հարստությունը պետք է ուղղել մարզեր, հեռավոր համայնքներ և դեպի Արցախ։ «Պահանջարկն է ձևավորում առաջարկը» տնտեսագիտական բանաձևը պետք է մոռանալ արվեստի, այդ թվում՝ պարարվեստի դեպքում. «Մե՛նք ենք ձևավորելու պահանջարկը՝ հիմնված ազգային բարձր արժեքների վրա»,- ասել է Արմեն Ամիրյանը։

Նախարարը վերջում ներկաներին հորդորել է մասնակցել կազմակերպվելիք՝ Պարարվեստի փառատոնին, առաջարկներ ու գաղափարներ ներկայացնել», այս մասին հայտնում է նախարարությունը:

| | |
2121 | 0
Facebook