Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ֆրանսիացի լրագրողն ասում է, որ նման աղքատություն, ինչպիսին Գյումրիում է, չի տեսել». Վահան Թումասյան

18:20, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
«Ֆրանսիացի լրագրողն ասում է, որ նման աղքատություն, ինչպիսին Գյումրիում է, չի տեսել». Վահան Թումասյան

«Այս պահին արտերկրից ժամանած լրագրողների հետ տնակային ավաններում ենք: Ֆրանսիացի լրագրողն ասում է փախստականների ճամբարներում է եղել, բայց նման աղքատություն, որը Գյումրիում է, չի տեսել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:

Հիշեցնենք՝ այս տարի կլրանա երկրաշարժի 30-րդ տարելիցը, սակայն Գյումրիում սփռված են մնում շուրջ 2500 կիսախարխուլ վագոն-տնակներ: Վահան Թումասյանի խոսքով՝ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոցից մոտ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած տասնյակ ընտանիքներ, դրանք չեն քանդել և քաղաքը չեն ազատել աղետը հիշեցնող ծանր պատկերներից:

| | |
3171 | 0