Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպան կարող է բախվել գազային ճգնաժամի հետ. «Գազպրոմ»

12:00, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
Եվրոպան կարող է բախվել գազային ճգնաժամի հետ. «Գազպրոմ»

Արդեն 2019թ. Ռուսաստանը կարող է զգալիորեն մեծացնել Եվրոպայի գազային շուկայում իր մասնաբաժինը: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի մասնաբաժինը կկազմի մինչև 40%, հաղորդում է Reuters-ը:

Ընդ որում, Մեդվեդևը հիշեցրել է, որ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Եվրոպան շուտով կբախվի գազային ճգնաժամի և կապույտ վառելիքի գների կտրուկ աճի հետ:

Նա վստահություն է հայտնել, որ Եվրոպան սխալ է թույլ տալիս՝ որոշելով, որ հավելյալ գազի կարիք չունի:

Մեդվեդևը նշել է, որ ԱՄՆ-ից գազի մատակարարումները «համեստ են, թանկ և հիմնականում կտրամադրվեն Ասիային»: Ընդ որում, ըստ Մեդվեդևի, Ռուսաստանն ի վիճակի է Եվրոպային անհրաժեշտ ծավալով գազ մատակարարել:

9528 | 0
Facebook