Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը ռմբակոծել է Սիրիայում իրանական օբյեկտները

11:10, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
Իսրայելը ռմբակոծել է Սիրիայում իրանական օբյեկտները

Իսրայելի ավիացիան ռմբակոծել է Սիրիայում իրանական վերահսկողության համակարգերը, որոնք շաբաթ օրը գիշերն անօդաչու թռչող սարքեր էին ուղարկել հրեական պետության օդային տարածք: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի բանակային ծառայության մամուլի քարտուղար Յոնաթան Քոնրիքուսը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ անօդաչուն գրավվել է Գոլանի բարձունքներում: Պատասխան ավիահարվածը հասցվել է Սիրիայի հակաօդային ուժերի կողմից, որից հետո F-16 կործանիչն ընկել է Իսրայելի հյուսիսում:

Քոնրիքուսի խոսքով՝ «իրադարձությունները շարունակում են զարգանալ»: «Իրանը պատասխանատու է Իսրայելի ինքնիշխանությունը նենգաբար խախտելու համար»,- հավելել է նա:

8427 | 0
Facebook