Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ինձ փորձում էին առևանգել և հանձնել Վրաստանին». Սաակաշվիլի (տեսանյութ)

22:35, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Ինձ փորձում էին առևանգել և հանձնել Վրաստանին». Սաակաշվիլի (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ուժայինները փորձել են առևանգել իրեն Կիևի կենտրոնում գտնվող Fairmont Grand Hotel Kyiv հյուրանոցից, փոխանցում է Интерфакс-ը:

Հյուրանոցում Սաակաշվիլիից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, որից հետո լքել հյուրանոցը:

Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ իր ձերբակալությունը նախաձեռնել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Բացի այդ, նա իրեն առևանգելու փորձ կատարած ուժայիններին «լոխ» է անվանել:

«Ինձ փորձում էին առևանգել և հանձնել Վրաստանին». Սաակաշվիլի
5854 | 0
Facebook