Աշխարհի ամենամազոտ աղջիկն ամուսնացել ու սափրվել է
01:05, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
Բանգկոկի այս 17-ամյա բնակչուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամազոտ աղջիկ: Նա տառապում է հիպերտրիխոզով, որը եզակի գենետիկ շեղում է: Այս հիվանդությունը հայտնի է նաև մարդագայլի համախտանիշ անվամբ: Դրա հետևանքով մարդու ողջ մարմինն, այդ թվում և՝ դեմքը, ծածկվում է մազածածկույթով: Սա այնքան հազվադեպ հիվանդություն է, որ միջնադարից ի վեր աշխարհում հայտնի է նմանատիպ 50 դեպք ընդամենը: Աշխարհի ամենամազոտ աղջիկը՝ 12 տարեկանում Սուփարա Նաթի Սասուֆանը ռեկորդների գրքում հայտնվել է 2010 թվականին: Աշխարհի ամենամազոտ աղջիկը Իսկ բոլորովին վերջերս համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնցում Սուփարան գրկախառնված է երիտասարդի հետ, ով, ինչպես հետո պարզվել է, նրա նորելուկ ամուսինն է: Աշխարհի ամենամազոտ աղջիկը Աշխարհի ամենամազոտ աղջիկը Իսկ մյուս առումներով նա ոչնչով չի տարբերվել իր հասակակիցներից, սիրել է խաղալ, մուլտֆիլմներ դիտել, տարվել է երաժշտությամբ ու մաթեմատիկայով: Իր յուրահատկությունը նրան այդքան էլ չի դժբախտացրել, որովհետև, թեև հասակակիցները շատ են ծաղրել, բայց նա նաև իրեն հասկացող ու ընդունող ընկերներ է ունեցել, իսկ սիրող ընտանիքը միշտ աջակցել է իրեն: Աշխարհի ամենամազոտ աղջիկը Աշխարհի ամենամազոտ աղջիկը Աշխարհի ամենամազոտ աղջիկը Ինչպես հայտնել է աղջկա հայրն, այժն նա պարբերաբար սափրում է դեմքը և երջանիկ է իր ամուսնու հետ: Սուփարան երազում է, որ մի օր վերջնականապես կազատվի իր ավելորդ մազերից: Աշխարհի ամենամազոտ աղջիկը |
Աշխարհի ամենամազոտ աղջիկը
30356 | 0