Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստավրոպոլում անհայտ անձինք գլխատել են հայազգի գործարարին

20:20, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Ստավրոպոլում անհայտ անձինք գլխատել են հայազգի գործարարին

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Կիրովի շրջանում ոստիկանները հայտնաբերել են «Ապոլոնսկոե» լիկյորի-օղու գործարանի նախկին տնօրեն Գևորգ Բազինյանի դին, հայտնում է Kommersant-ը:

Իրավապահ մարմինների աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդու մարմնի վրա խոշտանգման հետքեր են հայտնաբերվել՝ կապտուկներ, կտրվածքներ: Ոստիկանները նրան գլխատված են հայտնաբերել:

Աղբյուրը հայտնել է նաև, որ նախնական վարկածը պատվիրված սպանությունն է:

Kartoteka.ru-ի տեղեկություններով՝ Գևորգ Բազինյանը մինչև 2017թ. նոյեմբերը զբաղեցրել է «Ապոլոնսկոե» լիկյորի-օղու գործարանի ղեկավարի պաշտոնը, որը 2002թ. գրանցվել է Նովոպալովսկում: Գործարանը զբաղվում է ոգելից խմիչքների արտադրությամբ:

| | |
14892 | 3
Facebook