Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան կարող է Հայաստանի դեմ ամերիկյան նոր կործանիչներ կիրառել». Ամերիկայի հայ ազգային կոմիտե

19:10, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Թուրքիան կարող է Հայաստանի դեմ ամերիկյան նոր կործանիչներ կիրառել». Ամերիկայի հայ ազգային կոմիտե

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) և Հույն-ամերիկյան առաջնորդության խորհուրդը (HALC) ձգտում են հասնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցով գործարքի չեղարկմանը, փոխանցում է rusarminfo-ն:

«Միացեք Ամերիկայի հայ ազգային կոմիտեին և Հույն-ամերիկյան առաջնորդության խորհրդին, որպեսզի հակազդենք ամերիկյան զորքերի և մեր տարածաշրջանային դաշնակիցների (ներառյալ՝ Հունաստան, Կիպրոս, Իսրայել և Հայաստան) դեմ կիրառվող ժամանակակից զինտեխնիկայի վաճառքի դեմ»,- ասվում է ANCA-ի կայքում:

ANCA-ն և HALC-ն ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ են արել նաև այդ հարցով դիմել սենատորներին:

F-35-ը 5-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ ամերիկյան կործանիչ-ռմբակոծիչ է:

| | |
8717 | 0
Facebook