Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ստատուս քվոն կայուն չէ. ԼՂ հակամարտությունը լուրջ մարտահրավեր է». Մոգերինի

17:35, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Ստատուս քվոն կայուն չէ. ԼՂ հակամարտությունը լուրջ մարտահրավեր է». Մոգերինի

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ մարտահրավեր է: Այս մասին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Trend-ը:

Նա նշել է, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի բանակցությունների վերսկսումն զգալի առաջընթաց է:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերը պահպանեն շփման գծում լարվածությունը վերացնելու մասին ձեռք բերված համաձայնություններն ու արագացնեն բանակցությունները: Ստատուս քվոն կայուն չէ: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այն պետք է լուծվի միջազգային իրավունքներին համապատասխան, քաղաքական ճանապարհով: ԵՄ-ն աջակցում է միջնորդային ջանքերն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները»,- ասել է Մոգերինին:

5879 | 0
Facebook