Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ հարցեր են քննարկվել «Ելք»-Արմեն Սարգսյան հանդիպման ժամանակ. ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը

15:35, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Ի՞նչ հարցեր են քննարկվել «Ելք»-Արմեն Սարգսյան հանդիպման ժամանակ. ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը

ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն, ինչպես հայտնել էինք, այսօր հանդիպել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում կոռեկտ չհամարեց հրապարակել իրենց հարցուպատասխանի մանրամասները, բայց ասաց, թե ինչ թեմաների շուրջ են զրուցել: «Իր տեսակետն ենք հարցրել՝ ինչպես է վերաբերվում փաստին, որ ի հեճուկս այն բանի, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց գնում է նրան, որ առաջադրվելու է: Ինչպե՞ս է վերաբերվում, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել նախագահից: Մարտի 1-ի հարցով ենք իր դիրքորոշումները փորձել ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել»,- ասաց պատգամավորը: «Կոռեկտ չեմ համարում խոսել բովանդակության շուրջ. մենք նրա պատասխաններն ընդունել ենք ի գիտություն»,- հավելեց նա:

| | |
3389 | 0
Facebook
COMMENT.am