Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանը հունվարից ենթարկվում է թուրքական զորքի հարձակումներին: Թուրքիայի զինված ուժերն այսօր հայտարարել են «Սիրիական ազատագրական բանակ»-ի հետ համատեղ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների շրջանակներում քրդական 2 բնակավայրի նվաճման մասին:
Նշենք, որ Աֆրինի ուղղությամբ թուրքական հարձակումների հետևանքով, ստացվող տեղեկությունների համաձայն, մինչ օրս ավելի քան 500 քաղաքացի է զոհվել, ավերակների են վերածվել Աֆրինի բազմաթիվ տներ ու հասարակական կառույցներ: Ինչպես ասել է Աֆրինի վերջին հայը, «թուրք կողմից իրականացված ցեղասպանությունը գտավ մեզ 100 տարի անց»: