Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սախալինի նախկին նահանգապետը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել

12:10, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Սախալինի նախկին նահանգապետը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել

Հարավային Սախալինի դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել Սախալինի շրջանի նախկին նահանգապետ Ալեքսանդր Խորոշավինին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Խորոշավինը տուգանվել է նաև 500 միլիոն ռուբլու (8,6 միլիոն դոլար) չափով:

Նրան մեղադրում են 500 միլիոն ռուբլու չափով կաշառք ստանալու և ապօրինի ձեռքբերված եկամուտն օրինականացնելու համար:

Նախատեսվում է, որ նախկին նահանգապետը պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի գաղութում: Բացի այդ, Խորոշավինը զրկվել է պետական պարգևներից և պատիժը կրելուց հետո 5 տարվա ընթացքում պետական պաշտոն զբաղեցնելուց:

Խորոշավինն իր մեղքը չի ընդունել և նշել է, որ վճիռը բողոքարկելու համար 10 օր ունի:

4687 | 0
Facebook