Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղցի դեմ պայքարի համար 1 միլիարդ դոլար է հարկավոր. ՄԱԿ

12:05, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Քաղցի դեմ պայքարի համար 1 միլիարդ դոլար է հարկավոր. ՄԱԿ

2018թ. ողջ աշխարհում քաղցի դեմ պայքարի համար 1,06 միլիարդ դոլար է հարկավոր: Օգնություն է անհրաժեշտ ճգնաժամերից տուժած 26 երկրի, ներառյալ՝ Եմենը, Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունը, Սուդանը, Սիրիան և Սոմալին: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքում:

«Իրականությունն այն է, որ չնայած միլիոնավոր մարդկանց կյանքը փրկվել է՝ շնորհիվ 2017թ. հումանիտար արագ արձագանքման՝ միլիոնավոր մարդիկ գտնվում են քաղցի շեմին»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ արտակարգ իրավիճակների և վերականգնողական հարցերով բաժնի պետ Դոմինիկ Բուրժոնը:

Դոնորների աջակցությամբ կազմակերպությունը հույս ունի, որ մի շարք միջոցառումներ կձեռնարկվեն սննդամթերքի տեղական արտադրման և ավելի քան 30 միլիոն ֆերմերների համար սննդի բարելավման ուղղությամբ:

8227 | 0
Facebook