Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Նոր «շաթդաուն» ԱՄՆ-ում. կառավարությունը կրկին պետք է դադարեցնի աշխատանքը

11:05, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Նոր «շաթդաուն» ԱՄՆ-ում. կառավարությունը կրկին պետք է դադարեցնի աշխատանքը

ԱՄՆ-ում նախարարությունները, դաշնային գերատեսչություններն ու ծառայություններն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ «շաթդաունի» են ենթարկվում (աշխատանքի դադար): Պատճառն այն է, որ Կոնգրեսը չի ընդունել կառավարության ֆինանսավորման երկարաձգման մասին օրինագիծը, հաղորդում է Fox-ը:

Սակայն նշվում է, որ իրավիճակը կարող է փոխվել մոտակա ժամանակները: Վերջնական ժամկետը կլինի կեսգիշերը՝ տեղական ժամանակով ժամը 00:01-ը:

Հիշեցնենք, որ ավելի ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցրել էր գործունեությունը:

Օրինագծի դեմ է հանդես եկել հանրապետական սենատոր Ռենդ Փոլը: Նրա կարծիքով՝ ծախսերի՝ նախատեսված բարձրացումը կհանգեցնի դաշնային գանձարանի դեֆիցիտի:

Նա նաև գործընկերներից պահանջել է վերանայել իր ցուցումները: Հեռուստաալիքի հետ զրույցում սենատորը հայտարարել է, որ դեմ է կառավարության աշխատանքի դադարեցմանն ու չի կարող հաշտվել «անպատասխանատու ծախսերի» հետ:

| | |
4654 | 0