Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ալիևը հիմա հանդես է գալիս նույն լկտի հայտարարությամբ, ինչ անցյալ դարի 30-ականներին՝ Ադոլֆ Հիտլերը». Շարմազանովն ամփոփում է ՀՀԿ ԳՄ նիստը

22:30, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Ալիևը հիմա հանդես է գալիս նույն լկտի հայտարարությամբ, ինչ անցյալ դարի 30-ականներին՝ Ադոլֆ Հիտլերը». Շարմազանովն ամփոփում է ՀՀԿ ԳՄ նիստը

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել էր, թե մոտ ապագայում իրենք «վերադառնալու են Երևան՝ իրենց պատմական հայրենիք, որտեղից արտաքսել են բնիկ ադրբեջանցիներին»: Այս թեմային անդրադարձել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: «Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել: Մեկ անգամ չէ, որ նա խոսել է Երևանը, Հայաստանն իբրև թե «իրենց պատմական տարածք» լինելու մասին: Անթույլատրելի է, երբ որ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ իր հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջներ է առաջ քաշում: Ալիևը հիմա հանդես է գալիս նույն լկտի հայտարարությամբ, ինչ անցյալ դարի 30-ականներին՝ Ադոլֆ Հիտլերը: Երբ Ալիևը խոսում է պատմական տարածքների մասին, պատմությանը քիչ թե շատ տեղյակ ցանկացած մարդու մոտ լայն ժպիտ է առաջ գալիս. Ադրբեջանի պատմությունը դեռ 100 տարին չի բոլորել: Հին Հռոմում Ցիցերոնը հետաքրքիր հայտարարությւոն էր անում դատարկախոսների հասցեին՝ դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում: Դա կարելի է ասել ադրբեջանի ղեկավարության հասցեին: Ալիևի հայտարարությունների նպատակը երկրի ներքին խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելն է»:

Շարմազանովն ամփոփում է ՀՀԿ ԳՄ նիստը
| | |
2988 | 7