Միկրոբլոգների ամերիկյան Twitter ծառայությունն իր 12-ամյա պատմության մեջ առաջին անգամ ստացել է մաքուր հասույթ: Այս մասին ասվում է անցած տարվա ցուցանիշների հաշվետվության մեջ:
Համաձայն այդ հաշվետվության՝ 2017-ի չորրորդ քառորդում սոցցանցի շահույթը կազմել է 91,1 միլիոն դոլար: Twitter-ի եռամսյակային շահույթը տարեկան աճել է 2% -ով և կազմել 732 մլն դոլար: Բացի այդ, ավելացել է նաև գովազդից ստացված հասույթը՝ 1%-ի համար մինչև 644 միլիոն դոլար, ոչ գովազդային շահույթը՝ 10%-ի համար մինչև 87 միլիոն դոլար:
Նաև նշվում է, որ ակտիվ օգտատերերի միջին քանակը վերջին եռամսյակում կազմել է 330 միլիոն մարդ (+4%):
Նշենք, որ Twitter-ի բաժնետոմսերի արժեքը Նյու Յորքի նախնական առևտրի ժամանակ կտրուկ բարձրացել է 13,3%-ով: Վերջին տարում ամերիկյան այս ընկերության կապիտալն ավելացել է 44%-ով՝ հասնելով 18,75 միլիարդ դոլարի: