Վաղը Փհենչյանում մեկնարկելու է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: