Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն միաձայն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը

11:30, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
ԱԺ-ն միաձայն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը

Կառավարության ներկայացրած «Միջհամայնքային միավորումների մասին» նախագիծը և կից փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ դրեց քվեարկության. այն ընդունվեց 61 կողմ, 38 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին հետևյալ օրինագծերը.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Առաջին ընթերցմամբ ընդունվել են հետևյալ օրինագծերը.

«ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

«Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին

«Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Խորհրդարանն ընդունեց նաև ուղևորափոխադրողների համար հարկային բեռը թեթևացնելու օրինագիծը:

Ուղիղ միացում Ազգային ժողովից
| | |
1830 | 0
Facebook
COMMENT.am