Reddit սոցցանցի համահիմնադիր, հայկական ծագում ունեցող ամերիկացի գործարար 34-ամյա Ալեքսիս Օհանյանը հայտարարել է ընկերությունում իր պարտավորությունները դադարեցնելու և նոր տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու մտադրության մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը:
«Այժմ ես ցանկանում եմ կենտրոնանալ «Initialized Capital» վենչուրային ընկերության զարգացման վրա, որը հայտնի է Coinbase և Instacart թվային արժույթների փոխանակման օնլայն ծառայությունում իր ներդրումներով: Որպես այդ ընկերության համահիմնադիր՝ ես անհրաժեշտ եմ համարում դրա զարգացմանն առավել մեծ ուշադրություն հատկացնելը»,- ասել է Օհանյանը:
Նշվում է, որ նա կմնա Reddit-ում միայն որպես տնօրենների խորհրդի անդամ: