Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է Reddit-ը լքելու մասին

10:35, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է Reddit-ը լքելու մասին

Reddit սոցցանցի համահիմնադիր, հայկական ծագում ունեցող ամերիկացի գործարար 34-ամյա Ալեքսիս Օհանյանը հայտարարել է ընկերությունում իր պարտավորությունները դադարեցնելու և նոր տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու մտադրության մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը:

«Այժմ ես ցանկանում եմ կենտրոնանալ «Initialized Capital» վենչուրային ընկերության զարգացման վրա, որը հայտնի է Coinbase և Instacart թվային արժույթների փոխանակման օնլայն ծառայությունում իր ներդրումներով: Որպես այդ ընկերության համահիմնադիր՝ ես անհրաժեշտ եմ համարում դրա զարգացմանն առավել մեծ ուշադրություն հատկացնելը»,- ասել է Օհանյանը:

Նշվում է, որ նա կմնա Reddit-ում միայն որպես տնօրենների խորհրդի անդամ:

9918 | 0
Facebook