Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Կապանում ավտոմեքենան ընկել է Վաչագան գետը, ուղևորներից մեկը տեղում մահացել է

10:15, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
Կապանում ավտոմեքենան ընկել է Վաչագան գետը, ուղևորներից մեկը տեղում մահացել է

Փետրվարի 7-ին, ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Չերեմուշկա թաղամասի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 6 մ)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի 33 OO 541 (վարորդ` 1986 թ. ծնված Գ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և կամրջից ընկել Վաչագան գետը․ ուղևոր՝ 1982 թ. ծնված Ա. Գ.-ը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1983 թ. ծնված Շ. Հ.-ը և 1976 թ. ծնված Գ. Ս.-ը տեղափոխվել են Կապանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել Ա. Գ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ վարորդը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Կապանում ավտոմեքենան ընկել է Վաչագան գետը, ուղևորներից մեկը տեղում մահացել է
Կապանում ավտոմեքենան ընկել է Վաչագան գետը, ուղևորներից մեկը տեղում մահացել է
| | |
2999 | 0