Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Կարամբյոն՝ Հայաստանի հավաքականի, Մխիթարյանի և աշխարհի ապագա չեմպիոնի մասին

20:15, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Կարամբյոն՝ Հայաստանի հավաքականի, Մխիթարյանի և աշխարհի ապագա չեմպիոնի մասին

Այսօր Երևանում է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, որը հայ հանրությանը ներկայացրեց 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ տեղի ունեցող շրջագայության ՖԻՖԱ-ի դեսպան Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն։ Պաշտոնական արարողությունից հետո անվանի ֆուտբոլիստը պատասխանեց մի քանի հարցի։

Հարցին, արդյոք Հենրիխ Մխիթարյանը կկարողանար խաղալ Ֆրանսիայի այդ տարիների հավաքականում՝ Յուրի Ջորկաեֆի և Ալեն Բոգոսյանի կողքին, Կարամբյոն պատասխանեց:

«Հենրիխ Մխիթարյանի պես մեծ տաղանդը կարող է խաղալ ցանկացած ակումբում և հավաքականում։ Բայց Հայաստանի հավաքականից ես ճանաչում եմ նաև Գևորգ Ղազարյանին, որովհետև նա խաղացել է «Օլիմպիակոս»-ի կազմում: Մխիթարյանի մասին ասեմ, որ նա խաղացել է Բունդեսլիգայում, հիմա Պրեմիեր լիգայում է խաղում և կարող է այդ փորձով կիսվել Հայաստանի հավաքականում իր թիմակիցների հետ՝ օգնելով իր հավաքականին հասնել նպատակներին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Քրիստիան Կարամբյո
Քրիստիան Կարամբյո

Հարցին, թե ով է ուժեղագույն ֆուտբոլիստը, որի հետ երբևէ խաղացել է, Կարամյոն պատասխանեց․ «Շատ են․․․ Յուրի Ջորկաեֆը, Զինեդին Զիդանը, Թիերի Անրին... Շատ լավ ֆուտբոլիստներ կան, ում հետ բախտ է վիճակվել խաղալ: Ազգային հավաքականում, իհարկե, Զիդանն է լավագույնը եղել: Ինչ վերաբերվում է ուժեղագույններին, ում դեմ խաղացել եմ․․․ Ռոնալդոն է, Ռիվալդոն, Ռոնալդինյոն...»։

Խոսելով աշխարհի 2018 թվականի առաջնության հավանական հաղթողի մասին՝ Կարամբյոն նշեց․ «20 տարի առաջ մենք նվաճեցինք գավաթը 2 հայի հետ: Հիմա չգիտեմ, թե որ թիմում հայեր կան, բայց հենց այդ թիմն էլ կհաղթի (խմբ․՝ ծիծաղում է): Եթե լուրջ, նշեմ, որ իհարկե կցանկանայի, որ Ֆրանսիան հաղթեր։ Ֆրանսիացիները լավ հնարավորություններ ունեն։ Չնայած որ կան լուրջ մրցակիցներ՝ Արգենտինան, Բրազիլիան, Իսպանիան, Գերմանիան... և, ինչու ոչ, Ռուսաստանը, որպես ընդունող երկիր: Ժամանակը ցույց կտա»։

| | |
2650 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am