Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում հայ հայտնի գործարար է ձերբակալվել

01:00, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
Մոսկվայում հայ հայտնի գործարար է ձերբակալվել

Մոսկվայում ձերբակալվել է հայ հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը: Ինչես գրում է Московский комсомолец-ը, նա

նշանակալի դեմք է Դոնբասի և ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Նա Դոնբասի Արդյունաբերական միության երեք համահիմնադիրներից մեկն է, մարդ, ով միաժամանակ երեք տարբեր երկրներում՝ ՌԴ-ում, Ուկրաինայում, Հայաստանում երեք ֆուտբոլային ակումբերի ղեկավարման հետ կապ ուներ, մեկենաս էր, մասնակցություն էր ունեցել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ճակատագրին, ոչ հանրային անձ էր:

Երբ Դոնեցկի «Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիային» էր վաճառում «Մանչեսթեր Յունայթեդի» և Լոնդոնի «Արսենալի» ներկայիս աստղ Հենրիխ Մխիթարյանին, խաղացողի հանդեպ իրավունքների 50%-ը պատկանում էր Օլեգ Մկրտչյանին:

Այդ անցումը Դորտմունդի ակումբի պատմության ամենաթանկ տրանֆերն էր և դրանից ստացված 27.5 մլն եվրոն ստացավ Օլեգ Մկրտչյանը:

Հայաստանում Մկրտչյանին է պատկանել «Բանանց» ֆուտբոլային ակումբն, իսկ Ռուսաստանում նա ժամանակին մոտ էր Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևի հետ և օգնում էր տեղական «Կուբան»-ին:

Նա նաև Դոնբասի արդյունաբերական միության գլխավոր տնօրենն է, որը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր «Ալչևսկի մետաղագործական կոմբինատի», «Ալչևսկի կոկսաքիմիական գործարանի» և «ԷկոԷներգիայի» հիմնական ակտիվների փաստացի վերահսկողության կորուստի մասին:

2016-ին Օլեգ Մկրտչյանը համարվել էր Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը՝ 127 մլն դոլար ունեցվածքով զբաղեցնելով 33-րդ տեղը:

Ամենայն հավանականությամբ, Մկրտչյանը մեղադրվում է պետական «Վնեշէկոնոմբանկ»-ի տրամադրած վարկային միջոցները յուրացնելու համար, որոնք պետք է տրամադրվեին Դոնբասի արդյունաբերական միությանը, գրում է աղբյուրը:

Աղբյուրը` mk.ru
12467 | 2
Facebook