Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ահազանգով շտապող հրշեջ մեքենան ստիպված է եղել 2 րոպե սպասել, մինչև կանցնի Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը

23:40, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Ահազանգով շտապող հրշեջ մեքենան ստիպված է եղել 2 րոպե սպասել, մինչև կանցնի Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը

Այսօր համացանցում Արսեն Թորոսյանի կողմից հրապարակված 2 տեսանյութերը պատկերում են, թե ինչպես է Բաղրամյան փողոցի վրա, ԳԱԱ շենքի դիմաց ահազանգով շտապող հրշեջ մեքենան ստիպված լինում կանգնել ու 2 րոպե սպասել, քանի որ ոստիկանները փակել են ճանապարհը: Իսկ ճանապարհը փակվել է, որովհետև հատվող փողոցով պետք է անցներ Սերժ Սարգսյանին սպասարկող ավտոշարասյունը: Ոստիկաններն անգամ ուշադրություն չեն դարձնում, որ հրշեջ մեքենայի վարորդը բազմիցս ազդանշան է տալիս ու ձեռքով հասկացնում, որ հապաղել չի կարող, իր համար ճանապարհ բացեն:

Այս հանգամանքը բուռն զայրույթ է առաջացրել համացանցում: Օգտատերերը կարողացել են պարզել, որ տեսանյութում պատկերված՝ համար 0084 հրշեջ մեքենան այդ պահին շտապում էր մարելու Լենինգրադյան 50/3 շենքի 5-րդ հարկում բռնկված հրդեհը: Հրդեհից մոխրակույտի է վերածվել բնակարանի մի մասը, բարեբախտաբար, զոհեր չեն եղել:
| | |
7970 | 2
Facebook