Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում 82-ամյա բնակիչը դիզվառելիք է լցրել վարագույրի վրա և սպառնացել է հրկիզել ինքն իրեն

21:20, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Երևանում 82-ամյա բնակիչը դիզվառելիք է լցրել վարագույրի վրա և սպառնացել է հրկիզել ինքն իրեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարշավյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում կա ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացի, ով դիզվառելիքը լցրել է վարագույրի վրա և սպառնում է հրկիզել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը 1936 թ. ծնված Հ. Գ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

| | |
2689 | 0
Facebook