Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այօսր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, հայտնում է Trend-ը:
Նշվում է, որ կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հեռանկարներն ու հակամարտության ներկայիս իրավիճակը:
Նշենք, որ փետրվարի 8-ից 9-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Հայաստան, որից հետո՝ Արցախ: