Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կարեն Կարապետյանին «գծերից գցելու» մեկնարկը տրված է

15:05, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Կարեն Կարապետյանին «գծերից գցելու» մեկնարկը տրված է

Կարեն Կարապետյանին «գծերից գցելու» մեկնարկը տրված է ոչ միայն քաղաքական հարթակներում, այլև՝ իշխանամետ լրատվականներում: Ասում են՝ վարչապետի հրավիրած խորհրդակցությունների կամ այցերի մասին պատմող ռեպորտաժները հեռուստաընկերություններն արդեն ցուցադրում են լրատվական թողարկումների մեջտեղում կամ վերջում։ Ինչ վերաբերում է քաղաքական հարթակներում զարգացումներին, ապա ընդդիմությունը, մասնավորապես «Ծառուկյան» դաշինքը, շարունակում է ամեն ինչի համար անխնա քննադատել Կարապետյանի կառավարությանը: Ասում են նաև, որ իշխանությունն արդեն «գրել է» վարչապետի աթոռը Սերժ Սարգսյանին հանձնելու սցենարը. ավելորդ քննադատությունից, նախկինում արված հայտարարություններին դեմ գնալու շահարկումներից խուսափելու համար, Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու առաջարկն անելու է հենց Կարեն Կարապետյանը, ով հետո զբաղեցնելու է իր համար ստեղծված առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
33358 | 3
Facebook