Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելն ավիահարված է հասցրել Դամասկոսի ուղղությամբ

13:00, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Իսրայելն ավիահարված է հասցրել Դամասկոսի ուղղությամբ

Իսրայելական բանակը ռմբակոծել է Դամասկոսը: Հետազոտական կենտրոնների տվյալներով՝ Սիրիայի մայրաքաղաքի ուղղությամբ հրթիռներ են արձակվել, հաղորդում է Haaretz-ը:

Նշվում է, որ Դամասկոսի տարածքում 3 պայթյուն է լսվել: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին պատկանող հակաօդային պաշտպանության զորքերը պատասխան հարված են հասցրել Իսրայելի օդային հարձակմանը:

Ասադի կառավարությունը հաստատել է, որ Իսրայելը հարձակում է գործել Սիրիայի վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

9829 | 0
Facebook