Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հետաքրքիր է

Ստալինգրադյան ճակատամարտի ամենատպավորիչ լուսանկարները ներկայացվել են գունավոր տարբերակով

00:10, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Ստալինգրադյան ճակատամարտի ամենատպավորիչ լուսանկարները ներկայացվել են գունավոր տարբերակով

Գերմանիայի դաշնային արխիվում պահվող լուսանկարները, որոնք պատկերում են Ստալինգրադյան ճակատամարտի դաժան տեսարանները, նոր կյանք են ստացել անգլիացի ռետուշերի շնորհիվ: Վերջինը 2 շաբաթվա ընթացքում գունավորել է մարտի ամենաթեժ պահերը պատկերող լուսանկարները հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:

Ստալինգրադի ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Խորհրդային Միության դեմ Ստալինգրադ քաղաքի վերահսկման համար։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Այն համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհ։ Գերմանական բանակի մեծ կորուստների պատճառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում է մտցրել ողջ պատերազմում։

Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակն այլևս երբեք չի կարողացել վերադարձնել իր երբեմնի հզորությունը։

Ռազմական գործողություններն ընթացել են երկու փուլով: Նախ` խորհրդային զինուժի համար պատերազմը պաշտպանողական է եղել, որի ընթացքում կազմակերպվել է ռազմավարական նշանակություն ունեցող Ստալինգրադ քաղաքի պաշտպանությունն, ապա 1942 թ-ի նոյեմբերից պատերազմը վերածվել է հարձակողականի:

Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում խորհրդային բանակին հաջողվում է ջախջախիչ պարտության մատնել Գերմանիայի 6-րդ բանակային միավորումներն, իտալական բանակի 8-րդ դիվիզիան: Վճռական մարտերի ժամանակ 20 օրերի ընթացքում զոհվել է թշնամական բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկել 90 հազարից ավելին: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հայտարարվել է ազգային սուգ:

| | |
9647 | 0
Facebook