Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Մարիամ Մկրտչյանն` Օրշայի մրցաշարի հաղթող և բրոնզե մեդալակիր

16:40, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
Մարիամ Մկրտչյանն` Օրշայի մրցաշարի հաղթող և բրոնզե մեդալակիր

Բելառուսում ավարտվել է «Օրշա-2018» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 8 երկրի 78 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ: Հայաստանը ներկայացնող Մարիամ Մկրտչյանը դասական կանանց պայքարում նվաճել է բրոնզե մեդալ։

Մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Վլադիսլավ Կովալյովն, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր, նույնքան միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալեքսեյ Ալեքսանդրովն, իսկ Սերգեյ Ժիգալկոն 6.5 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Մրցաշարում սահմնանված էին մրցանակներ նաև լավագույն արդյունք ցույց տված կին մասնակիցների համար: Կանանց պայքարում լավագույնն է դարձել Օլգա Բադելկան, Ռաիսա Էյդելսոնը երկրորդն է, իսկ Մարիամ Մկրտչյանը եզրափակել է լավագույն եռյակը: Մկրտչյանը շուրջ 100 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Մրցաշարում լավ ելույթներ են ունեցել նաև պատանի շախմատիստներ Արման Ղևոնդյանը, Սամվել Անտոնյանը և Արգիշտի Պետրոսյանցն, ովքեր իրենց վարկանիշները բարելավել են համապատասխանաբար 150, 130 և 113 կետով:

Մկրտչյանը հաջող ելույթ է ունեցել նաև մրցաշարի շրջանակներում անցկացված մինչև 14 տարեկանների կայծակնային մրցաշարում: Մեր շախմատիստուհին 6 միավոր լավագույնն է դարձել աղջիկների հաշվարկում:

Մարիամ Մկրտչյանն` Օրշայի մրցաշարի հաղթող և բրոնզե մեդալակիր
Մարիամ Մկրտչյանն` Օրշայի մրցաշարի հաղթող և բրոնզե մեդալակիր
| | |
1649 | 0