Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որքա՞ն գումար են մեկ օրում կորցրել աշխարհի ամենահարուստ մարդիկ

15:25, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
Որքա՞ն գումար են մեկ օրում կորցրել աշխարհի ամենահարուստ մարդիկ

Փետրվարի 5-ին ԱՄՆ-ում ֆոնդային շուկայում գրանցված անկման հետևանքով աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց կարողությունը մեկ օրում կրճատվել է 114 միլիարդ դոլարով, հաղորդում է Bloomberg-ը:

Ամենից շատ տուժել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր և ղեկավար Ուորեն Բաֆեթը: Նրա կարողությունը կրճատվել է 5,1 միլիարդ դոլարով:
     Բացի այդ, մեկ օրում ավելի քան 1 միլիարդ դոլար է կորցրել 17 միլիարդատեր, այդ թվում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նրա կարողությունը կրճատվել է 3,6 միլիարդ դոլարով:

Իսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, կորցրել է 3,3 միլիարդ դոլար:

Ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսը նվազել է 4,6%-ով:

Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը մեկ օրում կորցրել են 2,3 միլիարդ դոլար յուրաքանչյուրը: Իսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կորցրել է 2,25 միլիարդ դոլար:

9853 | 0
Facebook