Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Առաջին անգամ կցուցադրվի Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ պատկերված ապակու վրա

22:05, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
Առաջին անգամ կցուցադրվի Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ պատկերված ապակու վրա

Փետրվարի 28-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի «Մարտիրոս Սարյան» ֆիլմում ստեղծված «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ պատկերված ապակու վրա: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հուշերից և ֆիլմի մասին արձագանքներից կազմված՝ «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը: Կցուցադրվեն նաև ֆիլմի ստեղծման ընթացքում արված լուսանկարները և Մ. Սարյանի աշխատանքները:

«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմը ստեղծվել է 1965 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան: Այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:

| | |
2286 | 0