Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թայվանում առգրավել են կղզու պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր խմբաքանակը

11:15, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
Թայվանում առգրավել են կղզու պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր խմբաքանակը

Թայվանի ոստիկանությունը Գաոսյուն քաղաքի նավահանգիստներից մեկում ձկնորսական նավակից 1289 կգ կշռով կետամին են առգրավել՝ կղզու պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր խմբաքանակը: Այս մասին ասվում է քաղաքային դատախազության կայքում, փոխանցում է РИА Новости-ն:

Sheng Li Man նավակում, որի մեջ հայտնաբերվել է արգելված թմրանյութը, ոստիկանության հսկողության տակ էր գտնվում դեռևս հունվարից, քանի որ այն հազվադեպ էր օգտագործվում ձկնորսության նպատակով:

Անցած հանգստյան օրերին նավակը դուրս է եկել ծով և ավելի ուշ հայտնել երկրորդ նավի օգնության անհրաժեշտության մասին: Ոստիկանությունը հայտնաբերել է երկու նավերն ու վերադարձրել նավահանգիստ:

Հետախուզման ընթացքում 126 սև պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել, որոնք թաքցված են եղել նավակի սառցարանում:

Ոստիկանության հաշվարկների համաձայն՝ խմբաքանակի գինը կազմում է մոտ 102 միլիոն դոլար:

9364 | 0
Facebook