Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի իշխանությունները խստացնում են մաքսային վերահսկողությունը

10:25, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
Վրաստանի իշխանությունները խստացնում են մաքսային վերահսկողությունը

Վրաստանում կփոփոխվի երկիր ներմուծվող ապրանքների համար բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողությունը: Այս մասին ասվում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության ազգային գործակալությունը:

Այժմ մաքսատանը որակական առումով կասկած հարուցող ապրանքների տերերը կարող են մինչև հետաքննության ավարտը վաճառել իրենց ապրանքը: Նրանք պարտավոր են իրենց ապրանքը թողնել մաքսային պահեստում:

«Ազատ շրջանառության թողնված ապրանքի ծագումը դժվար է պարզել: Համապատասխանաբար, ստեղծվում է վտանգ մարդու կյանքի և առողջության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նոր կանոնների համաձայն, եթե մեկ տարվա ընթացքում 2 անգամ միկրոօրգանիզմներ հայտնաբերվեն, ապա այդ ապրանքի ներմուծումը մեկ տարով կկասեցվի:

7161 | 0
Facebook