Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ահաբեկիչների կողմից «Սու-25» ինքնաթիռ է խոցվել

22:23, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
Սիրիայում ահաբեկիչների կողմից «Սու-25» ինքնաթիռ է խոցվել

Սիրիայի Իդլիբ նահանգում շաբաթ ռուսական «Սու-25» ինքնաթիռ է խոցվել, օդաչուն հասցրել է ինքնանետում կատարել, սակայն զոհվել է` գրոհայինների դեմ պայքարելով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, «Իդլիբ» դեէսկալացիոն գոտում թռիչք իրականացնելիս վթարվել է «Սու-25» ռուսական ռազմական օդանավը:

Նշվում է, որ օդաչուն հասցրել է զեկուցել ինքնանետման մասին «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկման տակ գտնվող տարածքում:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը քայլեր է ձեռնարկում ռուս օդաչուի մարմինը վերադարձնելու նպատակով:

Սիրիայում ահաբեկիչների կողմից «Սու-25» ինքնաթիռ է խոցվել
Սիրիայում ահաբեկիչների կողմից «Սու-25» ինքնաթիռ է խոցվել

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ օդանավը խոցվել է հակահրթիռային պաշտպանության շարժական համակարգից:

Սիրիայում ահաբեկիչների կողմից «Սու-25» ինքնաթիռ է խոցվել
Սիրիայում ահաբեկիչների կողմից «Սու-25» ինքնաթիռ է խոցվել
Սիրիայում ահաբեկիչների կողմից «Սու-25» ինքնաթիռ է խոցվել
Սիրիայում ահաբեկիչների կողմից «Սու-25» ինքնաթիռ է խոցվել

7235 | 2
Facebook