Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զորքերը շարժվում են դեպի Աֆրին. քիչ է մնացել». Էրդողան

17:10, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
«Զորքերը շարժվում են դեպի Աֆրին. քիչ է մնացել». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ընթացքի մասին: Ելույթ ունենալով Բիթլիսում ցույցի ժամանակ՝ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերն ու սիրիական ազատագրական բանակի ստորաբաժանումները շարժվում են դեպի Աֆրին քաղաք:

«Լեռնային շրջանները քայլ առ քայլ մաքրվում են ահաբեկիչներից: Զորքերը շարժվում են դեպի Աֆրին, քիչ է մնացել»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ Աֆրինում ռազմական գործողությունների շրջանակներում օգտագործվող զենքի և զինամթերքի 60-70%-ն արտադրվում է թուրքական ռազմարդյունաբերական ձեռնարկություններում:

Էրդողանը նաև քննադատել է քրդական բանվորական կուսակցության կողմնակիցների գործողությունները, որոնք բողոքի ցույցեր են կազմակերպել Եվրոխորհրդարանի շենքի մոտ:

16096 | 0
Facebook