Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆինլանդիայի 69-ամյա նախագահը ներկա է եղել կնոջ ծննդաբերությանը

15:05, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
Ֆինլանդիայի 69-ամյա նախագահը ներկա է եղել կնոջ ծննդաբերությանը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն և նրա կինը՝ Յենի Հաուկիոն, որդի են ունեցել, հայտնում է Интерфакс-ը:

«Այժմ մենք փոքրիկ տղայի ծնողներ ենք»,- Facebook-ի իր էջում գրել է Նինիստյոն:

Տղայի ծնունդի մասին հայտնել է նաև նրա վարչակազմը, որի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նախագահը ներկա է եղել ծննդաբերությանն, իսկ մայրն ու նորածինն իրենց լավ են զգում:

Նշվում է, որ 69-ամյա Նինիստյոն ամուսնացած է երկրորդ անգամ: Առաջին կինը մահացել է 1995-ին ավտովթարի հետևանքով՝ թողնելով նրան 2 որդիներին: 2009-ից նրա կինն է 40-ամյա բանաստեղծուհի Յենի Հաուկիոն:

Նինիստյոն Ֆինլանդիայի պատմության մեջ պետության առաջին ղեկավարն է, ով հայր է դարձել նախագահության ժամանակ:

5722 | 0
Facebook