Ռուսական բանակի սպառազինությունը շուտով կհամալրվի նոր գերձայնային զենքով: Այս մասին РИА Новости-ին ասել է Դաշնային խորհրդի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարևը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ միջուկային ժամանակակից զենքի մեծ պահուստ ունի:
Բոնդարևը նաև հայտնել է, որ Մոսկվան հետևում է СНВ-III համաձայնագրին (Ռազմավարական սպառազինությունների հետագա սահմանափակման և կրճատման մասին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված) և թարմացնում է իր միջուկային զինանոցը:
«Սահմանափակումներ են դրված քանակի, այլ ոչ թե որակի վրա»,- բացատրել է նա: