Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն միջուկային նոր դոկտրին է ներկայացրել

10:50, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
ԱՄՆ-ն միջուկային նոր դոկտրին է ներկայացրել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է միջուկային նոր ռազմավարությունը: Դոկտրինում Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային և Իրանին առանձին գլուխներ են հատկացված, հայտնում է BBC-ն:

Փաստաթղթում նշվում է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի համար «եզակի և բարդ» սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Հյուսիսային Կորեան, այլ նաև Ռուսաստանն և Չինաստանը:

Ընդ որում, Չինաստանը՝ բարելավելով իր ռազմական հնարավորությունները, մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին:

Բացի այդ, փաստաթղթում անդրադարձ է կատարվում Իրանին և քիմիական ու կենսաբանական զենքի մշակման հարցում նրա ներդրումներին:

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռուդի խոսքով՝ նոր դոկտրինը մատնանշում է, որ «բոլորի համար մեկ մոտեցումը չի աշխատում»:

8534 | 0
Facebook