Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Իրանուհիներին խորհուրդ են տվել համբուրել իրենց ծեծող ամուսինների ոտքերը

23:30, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Իրանուհիներին խորհուրդ են տվել համբուրել իրենց ծեծող ամուսինների ոտքերը

Իրանի պետական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել իր եթերում ամուսնական խորհրդատուի ելույթի համար: Վերջինն ընտանեկան երջանկություն ունենալու համար խորհուրդ է տվել կանանց՝ համբուրել տղամարդկանց ոտքերն, անգամ եթե նրանք պարբերաբար բռնություններ են կիրառում իրենց նկատմամբ, գրում է Daily Mail-ը: Կին մասնագետը խորհուրդ է տվել, թե ինչպես հոգ տանել ամուսնու մասին ցերեկային հանգստի ժամանակ. «Դանդաղորեն մերսեք նրա ոտքերը, չորացրեք դրանք ու համբուրեք»: Կինը բացատրել է, թե նման գործողությունները կհանեն սթրեսն ու կկանխեն ինսուլտն ու սրտային կաթվածը: Եվ դա պետք է անել անկախ այն հանգամանքից, թե ինչ փոխհարաբերություններ են տանը: «Անգամ եթե ձեր ամուսինը թմրամոլ է, անգամ եթե նա ծեծում է ձեզ, ուղղակի արեք դա ու կտեսնեք հրաշքը»,- ասել է նա:
     Սոցցանցերում այս թեմայի վերաբերյալ բացասական գնահատականներն ու բազմաթիվ լրագրողների խիստ անդրադարձերն ստիպել են հեռուստաընկերությանը ներողություն խնդրել:

| | |
7841 | 1
Facebook