Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«1915-ի ողբերգությունը կարող է կրկնվել Աֆրինում». Կարո Փայլան

22:55, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
«1915-ի ողբերգությունը կարող է կրկնվել Աֆրինում». Կարո Փայլան

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցազրույց է տվել ֆրանսիական «France 24» հեռուստաալիքին, որում պատմել է Աֆրինի բնակչության համար իր մտավախությունների մասին, փոխանցում է rusarminfo-ն:

«Քրդերն այժմ նույն պահանջներն ունեն, ինչ հայերը՝ 1915թ.-ին: Այդ իսկ պատճառով ես՝ լինելով հայ, մտավախություն ունեմ, որ կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ 100 տարի առաջ»,- ասել է Փայլանը:

Նա նաև նշել է, որ իրավիճակից միակ ելքը հանրության շրջանում Ցեղասպանության թեման բարձրացնելն ու քրդերի խնդիրը քննարկելն է:

«Թուրքիայում չկա խոսքի ազատություն: Նրանց, ովքեր ճշմարտությունն են ասում կամ քննադատում են Էրդողանին, դավաճան են հայտարարում»,- հավելել է Փայլանը:

8795 | 4
Facebook