Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ երեկոյի ընթացքում 6,5 միլիարդ դոլար է վաստակել

22:15, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ երեկոյի ընթացքում 6,5 միլիարդ դոլար է վաստակել

Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը մեկ երեկոյի ընթացքում հարստացել է 6,5 միլիարդ դոլարով, երբ ընկերության բաժնեմասերը փետրվարի 1-ին աճել են 6,2%-ով, հայտնում է Marketwatch-ը:

Նրա բաժնեմասերի ընդհանուր գումարը գերազանցել է 123 միլիարդ դոլարը:

Տարեսկիզբը չափազանց հաջողակ է եղել Բեզոսի համար: Միայն հունվար ամսվա ընթացքում նա 17,4 միլիարդ դոլար է վաստակել:

Հունվարին սկզբին Բեզոսը ճանաչվել է պատմության մեջ ամենահարուստ մարդ: Բեզոսն Amazon-ը հիմնադրել է 1994թ.-ին, իսկ արդեն 2016թ.-ին ընկերության շրջանառությունը կազմել է մոտ 136 միլիարդ դոլար: Բացի Amazon-ի բաժնեմասերից՝ Բեզոսին է պատկանում նաև The Washington Post պարբերականն ու Blue Origin ընկերությունը, որը զբաղվում է նոր սերնդի տիեզերանավերի մշակմամբ:

20863 | 0
Facebook