Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հարցազրույցներ

Ինչո՞ւ է Արսեն Գրիգորյանը պասիվ համացանցում, հետաքրքրվո՞ւմ է արդյոք քաղաքականությամբ, ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունի առաջիկայում

18:10, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Ինչո՞ւ է Արսեն Գրիգորյանը պասիվ համացանցում, հետաքրքրվո՞ւմ է արդյոք քաղաքականությամբ, ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունի առաջիկայում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր երեկոյան տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին: Համերգային ծրագրի ընթացքում նորովի կհնչեն կոմպոզիտորի սիրված և ճանաչված ստեղծագործությունները: Միջոցառմանը հանդես է գալու նաև սիրված երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասո): MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Արսենն ասաց, որ բարձր տրամադրությամբ ու մեծ ոգևորությամբ է մասնակցելու համերգին. «Հոբելյանական միջոցառմանը կմասնակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Հրավիրված է նաև Վախթանգ Կիկաբիձեն: Հրաշալի երեկո է սպասվում»:

Հոբելյանական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին
Հոբելյանական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին

Արսեն Գրիգորյանի հետ զրուցեցինք նաև առաջիկա ծրագրերի մասին: Ասաց, որ գործիքավորող Տարոն Ավետիսյանի հետ համերգային ծրագիր են պատրաստում, բայց թե երբ կլինի, հստակ չէ:

Արսեն Գրիգորյանը
Արսեն Գրիգորյանը

Երգարվեստից դուրս հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է պասիվ սոցցանցերում և, առհասարակ, հետևո՞ւմ է համացանցի նորություններին: «Սկզբանական շրջանում ֆեյսբուքյան անցուդարձը հետաքրքիր էր, որակ կար: Բայց հիմա ոչ նորություններն են նորություն, ոչ տարածվող լուսանկարները կամ մեկնաբանությունները: Ում մտքով որտեղ, ինչ անցնում է, տեղադրում է սոցկայքում: Բացեմ, ի՞նչը տեսնեմ՝ պարապ նստած մարդկանց լուսանկարներն այս կամ այն վայրո՞ւմ, թե՞ շրթներկը կամ մարմնի մեծացրած հատվածները: Հիասթափված եմ համացանցից»,- ասաց երգիչը: Արսենը նշեց, որ գրեթե չի հետևում նաև հասարակական-քաղաքական զարգացումներին: Իհարկե, որպես ՀՀ քաղաքացի նրան մտահոգում է երկրում տիրող գնաճը, քաղաքացիների սոցիալական վատ վիճակը: «Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, քաջատեղյակ չեմ, միայն լսելով գիտեմ, որ այս օրերին քննարկվում է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեման: Դեռ այն ժամանակներից որոշակի դրական բաներ լսել եմ իր մասին, գիտեմ, որ խելացի է: Դե հաշվի առնելով, որ նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները կրճատվում են, բարդ աշխատանք չէ, մեզ պետք է, որ վարչապետը շատ խելացի լինի»,- ասաց Արսեն Գրիգորյանը: Ի դեպ, շարունակելով հասարակական-քաղաքական թեման՝ Արսենն անկեղծացավ. հիասթափություն է ունեցել նախընտրական համերգներից մեկից հետո, երբ շատերն սկսել են անհիմն շահարկել. «Երգն իմ աշխատանքն է, ես իմ գործն եմ անում՝ ինչպես որ յուրաքանչյուր այլ մասնագետ՝ իրենը, ու դա որևէ կապ չունի նախընտրական քարոզարշավի հետ»,- ընդգծեց Արսենը:

| | |
3050 | 0