Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսլամ Քարիմովի դուստրը հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում դեսպանի պաշտոնից

12:15, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Իսլամ Քարիմովի դուստրը հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում դեսպանի պաշտոնից

Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի կրտսեր դուստրը՝ Լոլա Քարիմովա-Թիլյաևան, հայտնել է, որ հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ուզբեկստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում, փոխանցում է Газета.уз-ը:

«Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ուզբեկստանի դեսպանի պաշտոնում իմ վերջին աշխատանքային օրն էր: 10 տարվա դիվանագետի աշխատանքն իմ կյանքի կարևորագույն մասն էր: Շնորհակալ եմ անգնահատելի փորձի, հայրենիքին ծառայելու հնարավորության համար»,- գրել է Քարիմովան:

Նա նաև նշել է, որ կշարունակի աշխատանքները մշակույթի, կրթության, գիտության և բնապահպանության ոլորտներում:

6011 | 0
Facebook