Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական հրթիռներն ընկել են թուրքական քաղաքի վրա

20:35, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Սիրիական հրթիռներն ընկել են թուրքական քաղաքի վրա

Այսօր Սիրիայի հետ սահմանակից թուրքական Քիլիս քաղաքի վրա 3 հրթիռ է արձակվել, հայտնում է NTV հեռուստաընկերությունը:

Ըստ աղբյուրի՝ հրթիռներից մեկն արձակվել է Աֆրին քաղաքից և ընկել քաղաքային ռեստորանի վրա, կան վիրավորներ:

Երեկ թուրքական Ռեյխանլի շրջանի վրա ընկած հրթիռից տեղում մահացել էր 17-ամյա Ֆաթմա Ավլարը:

Նշենք,որ Թուրքիան օրեր առաջ հարձակվել էր սիրիական Աֆրին քաղաքի վրա:

7398 | 0
Facebook