Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում

18:02, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում

Մոսկվա, 1 փետրվարի 2018թ. – Honor բրենդը, որ սմարթֆոնների շուկայի առաջատարն է ինտերնետ-բրենդերի շարքում, ազդարարում է երկու կրկնակի տեսախցիկներով սարքավորված Honor 9 Lite-ի վաճառքի սկիզբը Հայաստանում:
     Բավական գրավիչ գնով նորույթը փոխառել է բրենդի ամենահայտնի մոդելներից մեկի՝ ֆլագման հանդիսացող Honor 9-ի դիզայնը, իսկ միջուկը ստացել է մի շարք ֆունկցիոնալ առավելություններ, որոնց թվում՝ երկու կրկնակի տեսախցիկ և հեշտ կառավարվող FullView HD էկրան:
     2017 թվականին Չինաստանում ինտերնետ սեգմենտի սմարթֆոնների շարքում Honor-ը առաջին տեղ է դուրս եկել վաճառքի քանակով, ինչպես նաև գերազանց արդյունքներ ցույց տվել «սև ուրբաթի» ժամանակ մի շարք տարածաշրջաններում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր: Չինական շուկայում ներդրված՝ բիզնեսի տեսանկյունից հաջողված մոդելը կիրառելով գլոբալ շուկայում՝ Honor-ն իր առջև հավակնոտ նպատակ է դնում մինչև 2020 թվականը հայտնվել աշխարհում հայտնի սմարթֆոնների խոշորագույն բրենդերի հնգյակում: Նման հայտարարություն է արել Honor-ի նախագահ Ջորջ Չժաոն այս տարվա հունվարին CES 2018 միջազգային համաժողովի ընթացքում:

«2018 թվականին մենք պլանավորում ենք ուժեղացնել Honor բրենդի առաջխաղացումը ԱՊՀ երկրներում, և այդ առումով՝ Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկրներից մեկն է: Մենք գիտենք, որ հայաստանյան գնորդները չեն ցանկանում ամիսներով սպասել խանութներում սմարթֆոնների հայտնվելուն: Մենք համոզված ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի Երևանի և մյուս բնակավայրերի բնակիչները սմարթֆոններ կստանան նույնքան շուտ, որքան Ռուսաստանում՝ միջազգային թողարկումներից անմիջապես հետո», - ասել է Օու Իվեյը՝ Ռուսաստանում Huawei Consumer Business Group-ի նախագահը:

Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում
Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում

     «Honor-ը ճիշտ որոշում է կայացրել՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին ընտրելով որպես Honor բրենդի կողմից թողարկվող արտադրանքի վաճառքով զբաղվող բացառիկ գործընկեր՝ ներառյալ Honor 9 Lite մոդելն ու դրան հաջորդող նոր մոդելների շարքը: Մենք հանդիսանում ենք առաջատարը ոչ միայն նորարարությունների, ցանցի և բաժանորդների բազայի, այլև՝ ինտերնետ ծառայությունների մատակարարման առումներով, ու այս ոլորտում մենք արձանագրում ենք ինտերնետ օգտագործողների թվի և ինտերնետ թրաֆիկի ծավալի կայուն աճ: Ավելին, ՎիվաՍել-ՄՏՍ-ն օպերատորների շարքում առաջինն է նաև մանրածախ վաճառքի ծավալներով: Մեր սպասարկման կենտրոնների ընդարձակ ցանցը թույլ կտա առավել լայնորեն ներկայացնել Honor բրենդի նորարարական և սպառողի համար գրավիչ առաջարկները Հայաստանի շուկայում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում
Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում

     Երկու կրկնակի տեսախցիկ՝ հաջող լուսանկարների և սելֆիների համար
     Միշտ չէ, որ ֆրոնտալ տեսախցիկը որակով, լուծաչափով և ֆունկցիաներով զիջում է հիմնականին: Ի տարբերություն այլ մոդելների՝ Honor 9 Lite-ն ունի 13 ՄՊ և 2 ՄՊ մոդուլներից բաղկացած երկու կրկնակի տեսախցիկ, ինչը հնարավորություն է տալիս ստանալու որակյալ նկարներ՝ գտնվելով օբյեկտիվի ցանկացած կողմում: Լրացուցիչ մոդուլը պատասխանատու է բնականություն հաղորդող բոկե էֆեկտի համար, որը, հետին պլանը զրկելով հստակությունից, ավելի արտահայտիչ է դարձնում լուսանկարները: Դիմանկարների որակի բարձրացման ֆիլտրներն ընտրվում են դեմքերի մշակման առավել բնական և որակյալ տարբերակներ ստանալու համար:
Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում
Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում

     Ֆրոնտալ տեսախցիկը ստացել է նաև ժեստերով կառավարման ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս սելֆի անել ավելի հարմար դիրքով: Փականակը գործի դնելու համար բավական է ձեռքը թափահարել կադրում և երկու վայրկյան անց տեսախցիկը կնկարի:
     Ֆլագման մոդելի հնարավորությունները՝ մատչելի գնով
     Honor 9 Lite-ը ստացել է 5,65 անկյունագծով և 1080×2160 լուծաչափով FullView էկրան, որն ավելի մեծ հարմարավետություն է ապահովում 21:9 կադրի ձևաչափով կինոֆիլմեր դիտելիս, ինտերնետում տեղեկություններ փնտրելիս և կարդալիս:
     Սմարթֆոնը կառուցված է Kirin 659 8-միջուկանի պրոցեսորի հիման վրա՝ պատրաստված 16 նմ տեխնոլոգիական պրոցեսով և ապահովված Mali-T830 գրաֆիկական մոդուլով: 3 ԳԲ օպերատիվ հիշողությունը ապահովում է մեծ հնարավորություններ ունեցող հավելվածների օգտագործումը և բազմաֆունկցիոնալ ռեժիմների աշխատանքը: Ներկառուցված 32 ԳԲ մարտկոցը և մինչև 256 ԳԲ ծավալով հիշողության քարտը հնարավորություն են տալիս պահպանելու անսահմանափակ ծավալով լուսանկարներ, երաժշտություն և տեսագրություններ: Սմարթֆոնն աշխատում է մի շարք թարմացումներ ստացած Android Oreo նորագույն օպերացիոն համակարգով և EMUI 8.0 ֆիրմային ինտերֆեյսով, որոնք ապահովում են օգտագործման առավելագույն հարմարավետություն, արագացնում են հավելվածների աշխատանքը և նվազեցնում էներգասպառումը՝ ի հաշիվ ռեսուրսների խելամիտ բաշխման:
     Honor 9 Lite մոդելն արտադրվում է գունային երեք տարբերակով՝ կեսգիշերային սև, շափյուղագույն կապույտ և սառցե մոխրագույն: Հայաստանում Honor 9 Lite-ի վաճառքը մեկնարկում է փետրվարի 14–ին: Նախնական պատվերներն արդեն ընդունվում են: Սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 127 900 դրամով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ:
     Honor բրենդի մասին

Honor-ը Huawei ընկերության սմարթֆոնների առաջատար բրենդերից է:
     Սկզբում Honor անվանումը ստացել է 2011թվականին թողարկված Huawei սմարթֆոնների մոդելներից մեկը: 2013 թվականի վերջին որոշում է ընդունվել Honor- ը վերածել ինքնուրույն բրենդի: Համաձայն «For the Brave» (Համարձակների համար) կարգախոսի՝ Honor-ը ստեղծվել է երիտասարդական լսարանի համար, որը հետևում է վերջին տեխնոլոգիական տենդենցներին: Իր հերթին Honor-ը ակտիվ երիտասարդներին առաջարկում է առաջատար մշակումներ և նորագույն լուծումներ:

Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում
Honor 9 Lite նորաոճ սմարթֆոնը ներկայացված է Ռուսաստանում և Հայաստանում

     Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել http://shop.huawei.ru կայքում, ինչպես նաև Facebook, Vkontakte և Instagram սոցիալական ցանցերում:

14523 | 0
Facebook