Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել աշխատել ռեստորաններում

19:15, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել աշխատել ռեստորաններում

Սաուդյան Արաբիայում կանանց սկսել են աշխատանքի ընդունել ռեստորանային ոլորտում, հաղորդում է Khaleej Times-ը:

Առաջին փուլում կանայք փորձնական կաշխատեն երկրի 16 ռեստորաններում:

Հաղորդվում է նաև, որ ռեստորանների սեփականատերերի հետ խորհրդատվական խորհուրդ կստեղծվի, որը կքննարկի այդ ոլորտում կանանց զբաղվածության ռազմավարությունը:

Ներկայում կանանց շրջանում գործազրկությունը Սաուդյան Արաբիայում կազմել է 33%:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել աշխատանք ստանալ որոշակի ոլորտներում սահմանափակ քանակով և որոշակի պայմաններով: Այդ փոփոխություններն արվել են «Vision 2030» ռազմավարության շրջանակներում: Այդ ռազմավարության համաձայն՝ ծրագրում է մեծացնել աշխատաշուկայում կանանց ներդրումը 2030թ. մինչև 30%:

| | |
3002 | 0
Facebook