Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հարցազրույցներ

«Մի պահ մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե ես չաշխատեի. չնչին թոշակով մայրս ինչպե՞ս էր ապրելու». Լիլիթ Կարապետյան

15:30, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
«Մի պահ մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե ես չաշխատեի. չնչին թոշակով մայրս ինչպե՞ս էր ապրելու». Լիլիթ Կարապետյան

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում երկրպագուներին հայտնել էր, որ պատրաստվում է նոր երգ ներկայացնել, բայց թե ի՞նչ ոճում՝ պարզ կլինի օգտատերերի գրառումներն ամփոփելուց հետո: «Մի պահ մտածեցի՝ լավ կլինի մեղեդայնության ընտրությունն, այսինքն՝ դանդաղ, թե պարային, թողնեմ երկրպագուներիս դատին: Ընդամենը 2 օր է անցել, կարծիքները բազմաբովանդակ են: Սկզբում գերակշռում էր դանդաղն, այսօրվա տվյալներով՝ արագը: Շուտով կամփոփեմ ու կանցնեմ գործի»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Լիլիթը:

Տարին նոր է սկսվել, բայց երգչուհին արդեն հասցրել է ելույթներ ունենալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հույս ունի, որ ակտիվությունը կպահպանվի նաև ողջ տարվա ընթացքում:

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը

Երգարվեստից դուրս Լիլիթ Կարապետյանի հետ զրուցեցինք նաև այլ թեմաներով: Հետաքրքրվեցինք՝ որպես ՀՀ քաղաքացի, հետևո՞ւմ է արդյոք Հայաստանում տեղի ունեցող հասարակական, քաղաքական գործընթացներին, վերջին շրջանում ի՞նչն է ամենաշատը մտահոգել իրեն: Լիլիթը նշեց, որ թեև շատերի նման գրառումներ չի կատարում սոցցանցերի իր էջերում, բայց հետևում է զարգացումներին: «Ես ճիշտ չեմ համարում, երբ օրինակ երգարվեստում գործունեություն ծավալող անձն, առանց թեմայի մասին բավարար տեղեկացվածության, միանգամից սկսում է մտքեր արտահայտել: Հանկարծ մի թեթև սխալ, ու հայտնվում ես քննադատությունների թիրախում, դրա համար էլ փորձում եմ ձեռնպահ մնալ»,- ասաց երգչուհին:

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը
Լիլիթը, սակայն, մեզ հետ զրույցում կիսվեց իր մտահոգություններով, նշեց, որ առաջին անգամ հրապարակային գնահատական կհնչեցնի երկրում տիրող համատարած թանկացումների ու քաղաքացիների սոցիալական վիճակի մասին. «Ես Հայաստանի քաղաքացի եմ, ով ունի որդի, մայր, տատ… Մի պահ մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե ես չաշխատեի: Մայրս, ով ժամանակին դպրոցների տեսուչ է աշխատել, 15 տարի՝ «Զագս»-ի վարիչ ու հիմա թոշակի է անցել չնչին գումարով, ի՞նչ կլիներ, եթե նա մենակ լիներ, ինչպե՞ս էր ապրելու այդ թոշակով՝ այսպիսի թանկացումների պայմաններում… Նորմալ երկրներում, եթե լայն սպառման ապրանքները թանկանում են, թոշակներն ու աշխատավարձերը գոնե մի քիչ բարձրացնում են: Ապշում եմ՝ ինչո՞վ են մտածում, ժողովուրդը կոտորվում ա, ու էս հանգամանքներում ինչպե՞ս կարելի է քննադատել նրանց, ովքեր արտագաղթում են»,- ասաց Լիլիթը: Երգչուհին հավելեց՝ երկիրը կայացած է, երբ մանուկն ու ծերը պետության ուշադրության կենտրոնում են, մինչդեռ սա մեծագույն խնդիր է Հայաստանի համար. «Առաջին հերթին ուզում եմ խաղաղություն լինի, մեր տղաների ծառայությունն անցնի անփորձանք, մեր երկրի ղեկավարներն էլ այնպիսի համակարգ մշակեն, որ իրենք էլ վատ չապրեն, ժողովուրդն էլ տանջամահ չլինի»,- եզրափակեց երգչուհին:
Լուսանկար՝ «Հայ զինվոր» տեսահոլովակից
Լուսանկար՝ «Հայ զինվոր» տեսահոլովակից

| | |
10520 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ii
ii 19:30, 01.02.2018
vanoyi akanjn el kanchi lav jamanakner er qo nmanneri hamar