Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

ՌԴ նախագահի ընտրության օրն ահաբեկչության պատրաստվող ԴԱԻՇ անդամը չեզոքացվել է

12:05, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
ՌԴ նախագահի ընտրության օրն ահաբեկչության պատրաստվող ԴԱԻՇ անդամը չեզոքացվել է

Նիժնի Նովգորոդում չեզոքացվել է ԴԱԻՇ խմբավորման անդամ, որն ահաբեկչական հարձակման էր նախապատրաստվում Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը. РИА Новости-ի փոխանցմամբ հայտնում է ՌԴ Անվտանգության ծառայությունը:

«Ռուսաստանի ԱՎԾ-ն ճնշել է ԴԱԻՇ-ի անդամի գործունեությունը, որը Նիժնի Նովգորոդում դիվերսիոն-ահաբեկչական գործողություն էր նախապատրաստում: Հանցագործը, որը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել, չեզոքացվել է հատուկ ստորաբաժանումների կողմից»,- ասվում է զեկույցում:

Ընդգծվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք, մի քանի հրազեն և զինամթերք:

«Ըստ օպերատիվ տվյալների, ահաբեկիչը, ով հանդիսանում է հարևան երկրի քաղաքացիներից մեկը, պատրաստվում էր իրականացնել դիվերսիա և ահաբեկչական գործողություն՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը», - նշված է զեկույցում:

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ՝ ԴԱԻՇ-ի հետ համագործակցելու և ահաբեկչական գործողություն իրականցնելու հիմքով:

| | |
3721 | 0
Facebook
COMMENT.am