Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսականները հիասթափված են. «կրեմլյան զեկույցի» հրապարակմանը չհաջորդեց պատժամիջոցների կիրառումը

11:00, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Կոնգրեսականները հիասթափված են. «կրեմլյան զեկույցի» հրապարակմանը չհաջորդեց պատժամիջոցների կիրառումը

Կոնգրեսականները հիասթափված են, որ «Կրեմլի զեկույցի» հրապարակմանը չհաջորդեց պատժամիջոցների կիրառումը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Բեն Քարդին:

Նրա խոսքերով, այս հարցով կանցկացվեն առանձին լսումներ:

Նա ավելացրել է, որ Կոնգրեսը չի հրապարակելու զեկույցի գաղտնի հատվածը, քանի որ դա արգելվում է:

Իր հերթին, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը նշել է, որ փաստաթուղթն ինքնին աննշան է, և որ այն, պարզապես, պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին ակնարկ է: Նրա կարծիքով, այսպիսի ցուցակ պատրաստելն «այնքան էլ դժվար չէ»:

4720 | 0
Facebook